Ձյան շերտից արևային վահանակներն ու կոլբաները մաքրելը ցանկալի չէ: Ձնառատ եղանակին դա նպատակահարմար չէ, քանի որ արև չկա, իսկ վահանակները կրկին պատվելու են ձյունով: Արևոտ եղանակին ձյունը կհալվի վահանակների տաքանալուն զուգահեռ: Իսկ եթե վահանակները կամ կոլբաները կեղտոտվել են, դրանք կարելի է մաքրել թորած ջրով և փափուկ միկրոֆիբրայից կտորով: Չի կարելի մաքրել վահանակները արևային եղանակին, երբ դրանք տաք են:
Որպես կանոն՝ արևային վահանակները մաքրելու անհրաժեշտություն առաջանում է առավելագույնը տարին մեկ անգամ: