Ասելով 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչ՝ միշտ նկատի ունենք, որ արևային ջրատաքացուցիչի բաքն ունի 300 լիտր ծավալ։ Եվս 3-ական լիտր ծավալ ունի յուրաքանչյուր վակուումային խողովակ։ Քանի որ 300 լ ջրատաքացուցիչն ունի 30 վակուումային խողովակ, այս ջրատաքացուցչի մեջ լցվում է 390 լիտր ջուր, իսկ դուրս է գալիս միայն բաքի ջուրը։
Եթե փորձենք դատարկել ջրատաքացուցիչը և չափել ստացված ջուրը, ապա միշտ 10-20 լիտրով քիչ ջուր կստանանք։ Պատճառը ջրատաքացուցչի հատուկ կառուցվածքն է․ ջրի որոշակի մակարդակ միշտ մնում է բաքի ստորին՝ վակուումային խողովակներին հարող հատվածում։ Արդյունքում բաքն ամբողջությամբ չի դատարկվում։ Այս տեխնոլոգիան ինքնանպատակ չէ․ բաքի ջուրն ամբողջությամբ դատարկելու դեպքում՝ կսկսի գոլորշիանալ վակուումային խողովակների ջուրը, և սառը ջրով լիցքավորելիս խողովակները պարզապես կպայթեն։
«Շտիգեն»-ը, բացի 300 լիտրանոց ջրատաքացուցիչներից, վաճառքում ունի նաև 100, 150, 200, 250 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ, որոնք ի դեպ աշխարհահռչակ SunRain ընկերության արտադրանքն են։