Եթե օրինակ Ձեր տան թեյնիկը, արդուկը կամ որևէ այլ էլեկտրական սարքի հզորությունը 2 կՎտ է, ապա նշանակում է, որ այն 1 ժամում ծախսում է 2 կՎտ*ժ էլեկտրաէներգիա։ Իսկ, եթե դուք ունեք տեղադրված արևային համակարգ 2 կՎտ դրվածքային հզորությամբ, այն ամեն հաջորդ պահին՝ կախված արևի ինտենսիվությունից, ամպամածության ու մառախլապատության աստիճանից և այլ բնական երևույթներից, կարտադրի տարբեր քանակի էլեկտրաէներգիա։ «Շտիգեն»-ի տեղադրած փոխակերպչի էկրանին (դիսփլեյի վրա) կամ Ձեր սմարթֆոնի համապատասխան հավելվածի միջոցով Դուք կտեսնեք հաճախ 2 կՎտ* ժ-ից տարբեր թիվ։ Այդ իսկ պատճառով ճիշտ է խոսել արևային էլեկտրակայանի տարեկան արտադրողականության մասին, որը 2 կՎտ-ի դեպքում կտատանվի 3000-ից 3400 կՎտ*ժ էլեկտրաէներգիայի շրջանակներում
Հայաստանի տարբեր շրջաններում 1 կՎտ դրվածքային հզորությունը արտադրում է 1500-1700 կՎտ*ժ էներգիա տարեկան: