Tracking sun, chasing light․ հետեւելով արեւին, հետապնդելով լույսը
Կանաչ էներգետիկայի ու կանաչ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած Tongwei (TW Solar) ընկերությունը ոչ միայն Չինաստանի, այլև համաշխարհային խոշոր ընկերությունների ցանկում է։ Ընկերությունը պլանավորում է 2024-2026 թթ․ TW Solar-ի արտադրական հզորությունը հասցնել 130-150 ԳՎտ-ի՝ էլ ավելի ամրապնդելով իր դերը՝ որպես աշխարհում արևային սարքեր արտադրող ամենամեծ, մրցունակ և ազդեցիկ ընկերություն (մինչև հիմա այդ ցուցանիշն ավելի քան 70 ԳՎտ է)։ Tongwei -ը՝ որպես բարձրակարգ PV վահանակներ արտադրող ընկերություն, միջազգային Tier-1 որակավորում ունի, որը տրվում է վստահելի ու հեղինակություն ունեցող, առաջադեմ ու արդյունավետ տեխնոլոգիաներ կիրառող ընկերություններին։
Ի դեպ, Tongwei Group-ն առաջին և միակ ֆոտովոլտային սարքեր արտադրող ընկերությունն է, որի անունը 2023 թ․ տեղ գտավ Fortune Global 500 ձեռնարկությունների ցանկում՝ որպես պոլիսիլիկոն արտադրող խոշորագույն ընկերություն:
Եկե՛ք միասին հասկանանք, թե Tongwei-ի ամենահայտնի արտադրանքներից մեկը՝ արևային վահանակները, այլ ապրանքանիշերի համեմատ ինչ առավելություններ ունեն․
Բարձր արդյունավետություն. այս ապրանքանիշի վահանակներն արևի լույսը էլեկտրաէներգիայի են վերածում ավելի մեծ արագությամբ, քան մյուս վահանակները նույն պայմաններում ու նույն ժամանակահատվածում,
Երկարակեցություն. այս վահանակները նախագծված են եղանակային խիստ պայմաններին դիմակայելու համար՝ ձյան առատ տեղումներ, ուժեղ քամիներ և այլն: Դրանք պատրաստված են բարձրորակ նյութերից՝ նախքան շուկա մուտք գործելը ենթարկվելով մանրակրկիտ ու երկարատև փորձարկման։
Բարձր արդյունավետություն ցածր լույսի պայմաններում․ ահա՛ այս հատկանիշն է, որ վահանակներին թույլ է տալիս էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ ամպամած օրերին: Շուկայում առկա նմանատիպ սարքավորումների համեմատ՝ այս վահանակների արդյունավետությունն ամենաբարձրերից է։
Ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ. Tongwei-ն արևային վահանակների արտադրության շղթայում կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ, օրինակ՝ PERC (Passivated Emitter Rear Cell), ինչն ակտիվացնում է լույսի կլանումն ու վահանակի ընդհանուր աշխատանքը և Shingled, որով պատրաստված վահանակները, շնորհիվ էլեկտրահաղորդիչ սոսնձի, շատ լավ են դիմանում արտաքին մեխանիկական ճնշումներին։
Վստահելի երաշխիք. Tongwei-ը տարիների ընթացքում հասցրել է վստահության ամենաբարձր նշաձողը սահմանել՝ առաջարկելով երաշխիքային լավագույն պայմանները։ Ընկերության երաշխիքային ծածկույթը, որպես կանոն, ներառում է արտադրական թերությունների վերացումից մինչև ապրանքների երկարակեցություն՝ ապահովելով երկարաժամկետ հուսալիություն:
Eco-friendly. օգտագործելով Tongwei արևային վահանակներ՝ Էկոլոգիապես մաքուր էներգիա ենք ստանում՝ նպաստելով ավելի կանաչ և կայուն ապագայի զարգացմանը: Նվազեցնելով ածխաթթու գազի արտանետումները՝ Tongwei-ը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին։
Ընտրության լայն հնարավորություն. Tongwei-ն առաջարկում է տարբեր չափսերի, հզորության ու դիզայնի արևային վահանակներ, ինչը թույլ է տալիս ճկունություն ապահովել տարբեր պահանջների բավարարման հարցում:
Հիշե՛ք, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են տեղադրումը, գտնվելու վայրը և էներգիայի հատուկ պահանջները, կարող են ազդել արևային վահանակների ընդհանուր աշխատանքի և համապատասխանության վրա: Այդ հարցում էլ կօգնի Shtigen-ի խորհրդատվական թիմը։
Shtigen-ը Tongwei-ի հետ ունի ամուր գործընկերային հարաբերություններ ու տարիներ շարունակ կայաններ տեղադրելիս օգտագործում է այս ապրանքանիշի վահանակները։