«Շտիգեն» ընկերությունն իր ներդրումն ունեցավ Հեղնար աղբյուրի լուսավորման հարցում։
Հունիսի 10-ին, ժամը 13-ին տեղի ունեցավ Հեղնար աղբյուրի վերաբացումը Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում ՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ: Միաժամանակ շահագործման հանձնվեց նաև «Շտիգեն» ընկերության կողմից նվիրաբերված ցանցից անջատ արևային էլեկտրակայանը, որը շուրջօրյա ռեժիմով էլեկտրաէներգիա կմատակարարարի աղբյուրին և կապահովի տարածքի լուսավորությունը։ Հուշարձանի վերականգնումը կատարել են ռուսաստանաբնակ բարերար, վահրամաբերդցի Արթուր Գալստյանն ու վահրամաբերդցի Համլետ Գևորգյանը աղբյուրի քանդակագործի որդու և Հեղնար աղբյուրի պատմությանը տեղյակ անձանց ու արվեստագետների օգնությամբ։ Ամբողջությամբ վերակակգնել են հուշարձանը՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր: Աղբյուրի հրաշքը ևս պահպանվել է:
‟
Աղբյուրի վայրի որոնողական աշխատանքներն ու վերակագնումը տևել է 4 ամիս:
«Հեղնար աղբյուր» վիպակը 1935 թվականին գրել է հայ անվանի բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մկրտիչ Արմենը (Մկրտիչ Գրիգորի Հարությունյան 1906-1972): 1970 թվականին « Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց համանուն գեղարվեստական ֆիլմը: Իրադարձությունները զարգանում են 19-րդ դարում, հայկական ավանդապահ քաղաքում:
Աղբյուրներ կառուցող քարտաշ վարպետ Մկրտչի երիտասարդ կինը` Հեղնարը, սիրահարվում է ուրիշին: Կնոջ սիրտը չի դիմանում, երբ բացահայտվում է նրա դվաճանությունը։ Կնոջ մահվանից հետո վարպետը նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի առեղծվածը ժամանակակիցների համար դառնում է ընտանիքի սրբության յուրօրինակ խորհրդանիշ: Ջուրը հոսում է միայն աղբյուրը կառուցող վարպետի համար և դադարում հոսել, երբ օտար մարդ է փորձում խմել: «Ամեն մե կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ հեչ մեկմ իրավունք չունի խմելու էնոր ջրեն»: Աղբյուրի քարերին փորագրված այս իմաստուն խոսքերով վարպետ Մկրտիչը կարևորում է ավանդական հայ ընտանիքում սիրո, հավատարմության և ընտանեկան սրբության գաղափարը: