Տամբովի համալսարանի ուսանողները, որոնք Հայաստանում անցկացնում էին կարճաժամկետ պրակտիկա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հովանու ներքո, այսօր այցելեցին տարածաշրջանի խոշորագույն՝ 1,5 ՄՎտ պիկային հզորությամբ ջերմային կայանը «Գրանդ Սպորտ» սպորտային համալիրում։ «Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության հիմնադիր Հայկ Շեկյանը ուսանողներին ներկայացրեց ջերմային կայանի աշխատանքի մեխանիզմը, կառուցվածքը, սարքավորումների մատակարարման ու շինարարության ընթացքում ծագած խնդիրները։ Ներկայացվեց նաև, թե տարեկան որքան խնայողություն է ունենում սեփականատերը այս կայանի գործարկման արդյունքում, ինչպես նաև այս և համանման նախագծերի ֆինանսավորման պայմանները Հայաստանում։