Մենք աշխատում ենք ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ բազում վայրերում տաք ջրի առկայությունը բավականին մեծ խնդիր է, և արևային տեխնոլոգիաները այդ խնդրին լավագույն լուծում են տալիս:
Այս ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչը տեղադրված է Էջմիածնում գտնվող առանձնատանը. այն ներառում է 200 լիտր տարողությամբ բաք և 20 արևային խողովակներ: Ընդհանուր առմամբ այս համակարգը տնտեսում է տարեկան 100,000 ՀՀ դրամ, իսկ նրա հետգնման ժամկետը 3 տարի է: