Գազի գնի բարձրացման պայմաններում արևային ջրատաքացուցիչների օգտագործումը կենցաղում դառնում է էլ ավելի արդիական և շահավետ: Սիվիլնեթ-ի վերջին հաղորդումներից մեկը նվիրված էր արևային էներգիայի օգտագործմանը և մենք ուրախ էինք մասնակից լինել այդ հաղորդմանը և ներկայացնել մեր կարծիքը և մեր հաճախորդներից մեկի կողմից արևային ջրատաքացուցիչների օգտագործման փորձը: