«Արևային» հեծանվավազք, հաղթանակ նավթի նկատմամբ, վիրտուալ շրջայց Արցախում, նվերներ ու ապագան «ձևավորող» գիտելիք․ 𝐒𝐇𝐓𝐈𝐆𝐄𝐍 𝐆𝐑𝐎𝐔𝐏-ն իր «ապագայի տաղավարով» ներկայացված էր 𝐒𝐓𝐀𝐑𝐌𝐔𝐒 գիտական ճամբարում։
«Արևային» հեծանվավազք, հաղթանակ նավթի նկատմամբ, վիրտուալ շրջայց Արցախում, նվերներ ու ապագան «ձևավորող» գիտելիք․ 𝐒𝐇𝐓𝐈𝐆𝐄𝐍 𝐆𝐑𝐎𝐔𝐏-ն իր «ապագայի տաղավարով» ներկայացված էր 𝐒𝐓𝐀𝐑𝐌𝐔𝐒 գիտական ճամբարում։
Գիտության և արվեստի STARMUS VI փառատոնի շրջանակում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը սեպտեմբերի 8-11-ը վերածվել էր գիտության ու տեխնոլոգիաների կենտրոնի։ Թեմատիկ տաղավարներում ներկայացված էին գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ աստղաֆիզիկայից մինչև ռոբոտաշինություն, հնէաբանությունից մինչև արևային էներգետիկա։
𝐒𝐇𝐓𝐈𝐆𝐄𝐍 𝐆𝐑𝐎𝐔𝐏-ն արևային էներգետիկայով զբաղվող միակ ընկերությունն էր, որը ներկայացված էր 𝐒𝐓𝐀𝐑𝐌𝐔𝐒 CAMP-ում։
4-օրյա գիտական ճամբարում Shtigen-ի տաղավարն ավելի քան 2.000 այցելու ունեցավ, որոնց մեծ մասը հնարավորություն ունեցավ մասնակցելու մեխանիկական էներգիան էլեկտրականի փոխարկող հեծանվարշավի։
Կանաչ էներգիայով մոլորակի ու հայկական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու 3 փուլերը հաղթահարելով՝ այցելուները «հաղթում էին» նավթին՝ ճզմելով նավթի խորհրդանշական տարան, «ապահովում» արևածագ Արցախում՝ լուսավորելով արևածագի պատկերը, ապա լիցքավորում իրենց երազանքների ճանապարհը՝ լուսավորելով 𝐒𝐇𝐓𝐈𝐆𝐄𝐍 𝐆𝐑𝐎𝐔𝐏-ի կազմում գործող «𝐀𝐍𝐃𝐑𝐎𝐍» ընկերության կարգախոսը՝ «Charge Your Dreams» ։
«Արևածագ Արցախում» նախագծի գաղափարը շարունակելով՝ այցելուները 𝐒𝐇𝐓𝐈𝐆𝐄𝐍 𝐆𝐑𝐎𝐔𝐏-ի տաղավարում հնարավորություն ունեին՝ նաև վիրտուալ ճամփորդության մեկնելու դեպի Արցախ։
𝐒𝐇𝐓𝐈𝐆𝐄𝐍 𝐆𝐑𝐎𝐔𝐏-ի տաղավարի պատվավոր հյուրերից էր 𝐒𝐓𝐀𝐑𝐌𝐔𝐒 փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը: Աշխարհահռչակ հայ գիտնականը ծանոթացավ առաջարկվող տեխնոլոգիաներին, 𝐒𝐇𝐓𝐈𝐆𝐄𝐍 𝐆𝐑𝐎𝐔𝐏-ի նախաձեռնություններին և ստացավ «Արևածագ Արցախում» կրծքանշան:
Ի դեպ, հեծանիվները տրամադրել էր հայկական «Բեզու» (Bezoo) ընկերությունը։