𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝-ը նորարարական տեխնոլոգիա է արևային վահանակների արտադրության մեջ և  շնորհիվ էներգիայի բարձր արտադրողականության՝ ավելի արդյունավետ։

Այս տեխնոլոգիայով արտադրված վահանակների հիմնական առանձնահատկությունը դիմացկունությունն է․ busbar-ին (մետաղական ժապավեն) փոխարինած էլեկտրահաղորդիչ սոսնձի շնորհիվ՝ արևային բջիջների շարքը շատ լավ է դիմանում արտաքին մեխանիկական ճնշումներին։ Արդյունքում՝ միկրոճաքեր գրեթե չեն առաջանում՝ ի տարբերություն ոչ 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝 տեխնոլոգիայով արտադրված վահանակների։ Ի դեպ, միկրոճաքերի բացակայությանը նպաստում է նաև մեկ բջիջի՝ 5 մասի բաժանված լինելը։ Այս յուրահատկությունից բխում են 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝 տեխնոլոգիայի մնացած բոլոր առավելությունները։

Առավելությունները․

․ Բարձր հակաստվերային արտադրողականությունը 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝 տեխնոլոգիայի գլխավոր առավելությունն է, քանի որ հաջորդաբար միացված բջիջների քանակն ավելի քիչ է։ Այսինքն՝ երբ սովորական արևային վահանակի մի փոքր մասն անգամ ստվերում է հայտնվում, դրա ելքային էներգիան նվազագույնը 𝟑𝟑% կորուստ է կրում։ Իսկ 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝 վահանակները դեպքում՝ չի աշխատում վահանակի միայն ստվերված հատվածը։

․ «Խոտանված կետերի»  (Hot Spot) առաջացումը էականորեն նվազում է՝ շնորհիվ առավել խիտ և շերտավորված կառուցվածքի։ Դրան նպաստում է նաև աշխատանքային ավելի ցածր ջերմաստիճանն ու  ջերմաստիճանային գործակիցը։ Այս տեխնոլոգիայով վահանակների դեպքում ջերմաստիճանային գործակիցը -𝟎,𝟑𝟒% է, որն աշխարհում դեռևս համարվում է լավագույնը։ Իսկ աշխատանքային ջերմաստիճանը կազմում է 42.3 ± 2°C / -40 ~ 85°C  է։

․ 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝 արևային վահանակների եզակի դիզայնի շնորհիվ արտադրվում է ավելի շատ էներգիա, քան ավանդական վահանակների դեպքում՝ 15%-ով ավելի:  Սա նշանակում է, որ ավելի քիչ վահանակներ են անհրաժեշտ տեղադրել նույն քանակությամբ էլեկտրաէներգիա ստանալու համար:

․ Այս արևային վահանակներն ավելի գեղեցիկ և ժամանակակից տեսք ունեն, քան ավանդական տարբերակները: 𝐒𝐡𝐢𝐧𝐠𝐥𝐞𝐝-ի  դիզայնը թույլ է տալիս վահանակներին ավելի անթերի «միաձուլվել» տանիքին, ինչը ոչ միայն չի տգեղացնում կտուրի տեսքը, այլ ընդհակառակը, կարող է անգամ լրացնել այն  իր գեղեցկությամբ: