ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն՝ սպառողները ունեն հնարավորություն տարվա վերջում կայանի արտադրած ավելցուկային էներգիան վաճառելու էլցանցին հաստատված սակագնի կես գնի չափով։
Այսպիսով՝ ինքնավար արտադրողների (սպառողներ, որոնք արևային էներգետիկային են անցնում սեփական էներգետիկ ծախսերը բավարարելու համար) մեծ մասը ցանկություն է հայտնում ձեռք բերել ավելի մեծ հզորությամբ կայան՝ նպատակ ունենալով ստանալ շահույթ ավելցուկային էլեկտրաէներգիայի վաճառքի հաշվին։
‟
Արևային համակարգում ներդրում անելիս պետք է հաշվի առնել ներդրման հետգնման ժամանակահատվածը։ Սովորաբար արևային կայանի հետգնման ժամկետը 5․5-7 տարի է։
Եթե սպառողը, նպատակ ունենալով «գումար վաստակել», տեղադրի հոսանքի իր պահանջը բավարարող կայանից ավելի մեծ հզորությամբ արևային կայան և ավելցուկային էլեկտրաէներգիան վաճառի էլցանցին կես գնով, հետգնման ժամկետը արհեստականորեն կերկարի և կդառնա անարդյունավետ։
Հետաքրքրու՞մ է օպտիմալ հզորությամբ արևային կայանի հաշվարկը, կարող եք զանգահարել մեզ: Մեր խորհրդատուները և ինժեներները կօգնեն ընտրել, պատվիրել և տեղադրել Ձեր կարիքներին լիարժեք բավարարող արևային համակարգեր։ Հիշեցնենք, որ խորհրդատվությունը «Շտիգեն»-ում անվճար է։
Իսկ եթե նպատակ ունեք ոչ թե խնայողություններ անել, այլ շահույթ ստանալ արևային էներգետիկայի միջոցով, տեղեկացնենք, որ արդյունաբերական մասշտաբի Ֆոտովոլտային կայանների համար նոր սակագինն արդեն հայտնի է։
Մենք իրականացնում ենք արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների շինարարության ողջ շղթան՝ դիզայնից մինչև մատակարարում և տեղադրում, միացում ազգային ցանցին ու սպասարկում։
«Շտիգեն»-ն արդյունաբերական մասշտաբի էլեկտրակայանների հայաստանյան շուկայում ունի առաջատար դիրք (նախկինում տրամադրված 10ՄՎտ լիցենզիաներից 4,6 ՄՎտ-ը իրականացվել են մեր կողմից, ևս երկուսը նախագծման փուլում են)։