Մեր գործընկեր «Քեյսթար» ընկերությունն օրեր առաջ ընդգրկվեց փոխակերպիչների ԹՈՓ10 մատակարարնեի մեջ՝ Չինաստանի ֆոտովոլտային (ՖՎ) ոլորտի զարգացման ֆորումի ժամանակ: «Քեյսթար»-ն առաջինն է ԱՊՀ երկրներում ՖՎ փոխակերպիչներ մատակարարողների շարքում։
Պատահական չէ, որ ընկերությունը՝
- • իր ապրանքներն ու ծառայություններն է առաջարկում ավելի քան 100 երկրներում,
- • ունի 18 արտասահմանյան մասնաճյուղ,
- • 40 տեխսպասարկման կենտրոններ, որոնց մի մասը՝ 24/7 ռեժիմով։
Արևային փոխակերպիչներից բացի «Քեյսթար» ընկերությունը արտադրում է նաև էլեկտրոմոբիլների լիցքավորիչներ, անխափան սնուցման սարքեր (UPS), մարտկոցներ, ճշգրիտ սնուցման սարքեր Data Сenter-ների համար և այլն։
Վերջերս Ուկրաինայում տեղադրված 240 ՄՎտ հզորությամբ արևային կայանը ունի 96 հատ այսպիսի փոխակերպիչներ (ինվերտոր), որոնցից յուրաքանչյուրի հզորությունը 2,5 ՄՎտ է։