«Ներդրումային և բիզնես նշանակության արևային կայաններ» գործարար հանդիպում
15 Նոյեմբերի, 2019
Բոլոր նրանք, ովքեր ունեն ազատ դրամական միջոցներ և ուզում են ապահով և եկամտաբեր ներդրում կատարել, խնայելով մեր մոլորակը, կարող են վստահորեն դիմել մեզ։
«Շտիգեն»-ում շարունակվում է միջոցառումների շարքը. «ԱրՍան» կայանի պաշտոնական բացմանը հաջորդեց «Ներդրումային և բիզնես նշանակության արևային կայաններ» խորագրով նոյեմբերի 14-ի գործարար հանդիպումը։
Միջոցառմանը ներկա էին գործարարներ, արևային արդյունաբերական կայանների լիցենզիա ունեցող անձինք, ներկայացուցիչներ ֆինանսական կառույցներից՝ «Արմսվիսբանկ», «Ամերիաբանկ», «ԱԳԲԱ Լիզինգ», և Չինաստանից ժամանած մեր գործընկերները՝ «Ֆոնո Սոլար» (Phono Solar) ընկերության ներկայացուցիչները։
Միջոցառման ընթացքում «Շտիգեն» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը ներկայացրեց «Շտիգեն»-ի կողմից իրականացված նախագծերը, խոսեց բիզնեսի ծախսերը կրճատելու համար նախատեսված արևային կայանների, արդյունաբերական արևային կայանների և դրանք ձեռք բերելու առանձնահատկությունների մասին։
Այնուհետև մասնակիցները լսեցին մեր գործընկերներին՝ Ֆոնո Սոլար ընկերության, բանկերի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրին ոլորտում իրենց փորձն ու առաջարկները ներկա գործարարներին։
Գործարար հանդիպումն ավարտվեց այցով «ԱրՍան» արևային կայան, որի ընթացքում ևս տեղի ունեցան գործնական քննարկումներ։
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին միջոցառմանը մասնակցելու համար։ Կարծում ենք՝ նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն և կնպաստեն Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանը։
Դե ինչ, եթե Դուք էլ ցանկանում եք ներդրում իրականացնել արևային էներգիայի ոլորտում, կրճատել Ձեր գործող բիզնեսի ծախսերը կամ ունենալ շահույթ ապահովող արդյունաբերական արևային կայան, գրեք կամ զանգահարեք մեզ։