ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման նպատակով նոր լիցենզիաների տրամադրման, նոր սահմանաչափերի ամրագրման և սակագնային քաղաքականության իրականացման հիմնական կարգավորումների սահմանման մասին հարցերը: Հանձնաժողովը ընդունել է համապատասխան որոշում, համաձայն որի նախատեսվում է մինչև 5 ՄՎտ հզորությամբ հիշյալ էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով տրամադրել համապատասխան լիցենզիաներ, ընդ որում՝ արևային էլեկտրակայանների մասով, մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում, իսկ հողմային էլեկտրակայանների մասով՝ առանց գումարային հզորության սահմանափակման։