Մեր մտքերն այսօր սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ են, որոնք ապրում են թշնամու անընդհատ սպառնալիքի տակ: Անցնող տարում Շտիգենը տասյակ այլ կազմակերպությունների և անհատների հետ մեկտեղ միացավ «Լուսավոր Սահման» բարեգործական նախաձեռնությանը` ցույց տալու համար, որ մեր սահմանապահները միայնակ չեն: Ասյսօր մենք ուզում ենք նաև փոխանցել մեր համոզմունքն ու վստահությունը` հայրենիքի ամենավտանգված անկյունում` Թալիշում, կյանքը շարունակվելու մասին: Ձևավորված ավանդույթի համաձայն, Ամանորի առթիվ, Շտիգենն իր բոլոր հաճախորդների և գործընկերների անունից կաջակցի Թալիշ գյուղի մեկ ընտանիքի՝ նվիրելով արևային ջրատաքացուցիչ, ինչպես նաև «Լուսավոր սահման»-ի շրջանակներում ևս 10 ընտանիքի կնվիրի էներգախնայող և երկարակյաց LED լամպեր, որոնք ավելի լուսավոր են և ծախսում են սովորական լամպերից 10 անգամ պակաս էլեկտրաէներգիա: Դա իհարկե բավական չէ: