Սույն թվականի հունիսի 15-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերության կազմակերպած «Արևային Արցախ» թեմայով համաժողովը։ Համաժողովի նպատակն է արևային էներգետիկայի ընձեռած հնարավորությունները և կիրառման ուղղությունները հասանելի դարձնել Արցախում, նպաստել արևային էներգետիկայի ոլորտի սրընթաց զարգացմանը։ Համաժողովը մեկ տանիքի տակ էր հավաքել բոլոր շահագրգիռ կողմերին, որոշում կայացնողներին, մասնավորապես՝ պետական գործիչներին, ձեռնարկատերերին, էլ. ցանցերի ներկայացուցիչներին, բանկային համակարգի ներկայացուցիչներին: «Արևային էներգետիկայի զարգացման օրենսդրական փաթեթը բոլորովին վերջերս է ընդունվել Արցախում, և մարդիկ տեղեկացվածության պակաս ունեն, կան թե՛ գերագնահատված սպասումներ և թե՛ անհիմն հոռետեսություն։ Անհրաժեշտ է այդ բացը լրացնել և ձևավորել ադեկվատ ընկալում։ Շատ կարևոր է մարդկանց իրական օրինակներով ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից»,- իր բացման խոսքում ասաց «Շտիգեն» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց ընկերության ութ տարիների աշխատանքի ընթացքում ոլորտի կուտակած փորձը իրական օրինակներով՝ հյուրանոցների, ռեստորանների, գործարանների, ձկնաբուծարանների, թռչնաֆաբրիկաների, գազալցակայանների, առևտրի կենտրոնների և այլ ոլորտի բիզնեսմեններին։ Խոսվեցին Արցախում ոլորտի զարգացման հիմնական չորս խնդիրների՝ թերահավատության, մասնագետների պակասի, ֆինանասվորման խնդիրների և բաշխիչ ցանցում առկա փորձի պակասի մասին։ Ֆինանսական կառույցների և Արցախի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչները խոսեցին ֆինանսավորման հնարավորություններից։ Երևանից հատուկ միջոցառման համար ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչը խոսեց իրենց անցած ուղուց, հաղթահարած խնդիրներից և իրենց աջակցությունը հայտնեց արցախյան գործընկեր «Արցախ էներգո»-ին ընթացակարգերը առավելագույնս հեշտ և սահուն ներդնելու համար։ Համաժողովին ներկա էին Արցախի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի գործիչներ։ «Արևային Արցախ» համաժողովին անդրադարարձել են․ «Ազատ Արցախ» հանրապետական թերթըԱՐԵՒԱՅԻՆ ԱՐՑԱԽ. ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Arcakh24.info հայկական լրատվական կայքը ․Ստեփանակերտում կայացավ «Արևային Արցախ» գործարար համաժողովը Artsakh Press Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով: