Նորարար տաղավարում Neta էլեկտրամոբիլները տեսնելու, ղեկին նստելու և հատուկ առաջարկից օգտվելու հնարավորությամբ՝ Andron ընկերությունը մասնակցում էր  հայկական ավտոաշխարհի ամենասպասված իրադարձությանը՝  Armenian Auto Show 2024-ին։

Shtigen Group-ի մաս կազմող Andron ընկերության տաղավարում հավաքված հյուրերն ու այցելուները երեք օր շարունակ ծանոթացան Neta հանրահայտ բրենդի տարբեր գնային սեգմենտների էլեկտրամոբիլներին, ինչպես նաև պարզեցին, թե ինչպես կարող են իրենց բենզինային մեքենան փոխանակել էլեկտրամոբիլի հետ։

Andron ընկերությունը, որը չինական Neta բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, էլեկտրամոբիլների շուկայում արդեն 4 տարի նոր մշակույթ է առաջարկում։ Ընկերության տնօրեն Արտյոմ Պետրոսյանի կարծիքով` որևէ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ լինելը, նախևառաջ, պատասխանատվություն է՝ սպառողի, բիզնեսի ու հասարակության առջև․ «Պաշտոնական ներկայացուցիչ լինելով՝ բիզնեսը սպառողական գրագետ վարքագիծ է ձևավորում։ Ավտոմոբիլային ոլորտում այդ վարքագիծը ճիշտ ձևավորելու համար, նախ, պետք է ունենաս հետևյալ հարցերի պատասխանները՝ ի՞նչ ավտոմեքենա ես առաջարկում, ի՞նչ երաշխիքներով ու դրա դիմաց ի՞նչ ես պատրաստ տալ։ Բացի դրանից, պետք է ապահովես համապատասխան որակի տեխնիկական մասնագիտական օժանդակություն, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինչը և անում ենք մենք՝ Andron ընկերությունը»։

Andron-ի տաղավարում ավտոսիրողները հավաստիացան, որ պաշտոնական ներկայացուցչից մեքենա գնելով՝ ձեռք են բերում պատասխանատու և հետևողական գործընկերոջ․ մեքենայի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել Andron սերվիս։

*Neta-ի մասին

Neta-ն չինական հայտնի ավտոբրենդ է։ Բրենդի անունն առաջացել է «New Energy, Timeless Adventure» կարգախոսի սկզբնատառերից, որը թարգմանաբար նշանակում է «Նոր էներգիա, չընդհատվող արկածներ»։ 

Բրենդի նվիրումը շրջակա միջավայրի պահպանությանը, նորարարությանն ու առաջադեմ տեխնոլոգիաներին արտացոլված է իր՝ Neta S, Neta U, Neta V, Neta X, Neta GT, Neta L և Neta AYA մոդելներում:

Նույն սկզբունքով էլ ստեղծվել է լոգոն, որի ամեն դետալը կարևոր ուղերձ է փոխանցում։