Ի՞նչ անել ձմռանը, եթե բացակայելու եք տնից
- Ամբողջությամբ մի անջատեք ջերմային պոմպը
Տեղափոխեք այն էկոնոմ ռեժիմի՝ պահպանելով նվազագույն ջերմաստիճան (մոտ +10°C): Այսպես կկանխեք խողովակների սառեցումն ու ավելորդ խոնավությունը։ - Ստուգեք արտաքին բլոկը
Համոզվեք, որ այն մաքուր է, պատված չէ ձյունով և սառույցով։ Սա կարևոր է օդի ճիշտ շրջանառության և սարքի անխափան աշխատանքի համար։ - Երկար բացակայություն (10 օր և ավելի)
Նախընտրելի է խորհրդակցել մասնագետի հետ՝ կարգավորելու համապատասխան աշխատանքային ռեժիմը։ Որոշ մոդելներ ունեն հատուկ «away» կամ «holiday» ռեժիմ։ - Մի մոռացեք անխափան էլեկտրամատակարարման մասին
Եթե ձեր տարածքում հնարավոր են հոսանքի անջատումներ, հարկավոր է նախապես հոգալ ջերմային պոմպի անխափան աշխատանքի մասին։
Ճիշտ օգտագործման դեպքում ջերմային պոմպը կպահպանի ինչպես ձեր տան ջերմությունը, այնպես էլ իր երկարաժամկետ արդյունավետությունը, եթե անգամ դուք տանը չեք։
Ի՞նչ անել, եթե առկա է հոսանքի անջատում
- Մի անհանգստացեք, եթե դրսում ջերմաստիճանը բարձր է -5°C-ից և հոսանքազրկումը տևում է մինչև 2 ժամ
Ժամանակավոր անջատումները չեն վնասում պոմպին։ Երբ հոսանքը վերականգնվի, համակարգը ինքնաբերաբար կվերադառնա իր նախնական կարգավորումներին։ - Եթե հնարավոր են հոսանքի հաճախակի կամ երկարատև անջատումներ, օգտագործեք հակասառեցնող հեղուկ (antifreeze mix)
Ջրի փոխարեն պետք է օգտագործել գլիկոլային խառնուրդ, օրինակ՝ պրոպիլեն գլիկոլ։ Այն կկանխի է սառեցումը նույնիսկ -15°C…-20°C պայմաններում։ Հեղուկի լիցքավորումը ցանկալի է իրականացնել միայն մասնագետի միջոցով։ - Շրջանառու պոմպ և UPS. շատ համակարգեր ունեն հատուկ anti-freeze կամ pump circulation ֆունկցիա, որը պարբերաբար միացնում է պոմպը, որպեսզի ջուրը խողովակներում կանգնած չմնա ։ Կարող եք միացնել լրացուցիչ UPS, որպեսզի հոսանքազրկումների դեպքում շրջանառու պոմպը շարունակի աշխատել։
- Եթե համակարգում պրոպիլեն գլիկոլ չէ և չունեք UPS, hարկավոր է արտաքին բլոկից դատարկել ամբողջությամբ ջուրը և փակել ջրի մատակարարման ծորակները։
Նման պարզ քայլերը կարող են զգալիորեն երկարացնել ձեր սարքի ծառայության ժամկետը և կանխել ավելորդ անսարքությունները։
