20+ տարվա փորձ ունեցող Solis միջազգային ընկերությունն առաջարկում է բարձրակարգ, հուսալի և նորարար արևային ինվերտերներ: Աշխարհի 100-ից ավելի երկրների հարյուր հազարավոր հաճախորդներ օգտվում են Solis-ի պրոդուկտներից:
1․ Նորարարություն և բարձր արդյունավետություն
Solis ինվերտերները աչքի են ընկնում մինչև 99% արդյունավետությամբ, ինչը ոլորտում համարվում է բացառիկ արդյունք։ Հատուկ տեխնոլոգիաների շնորհիվ դրանք ապահովում են՝
✔️ Էներգիայի նվազագույն կորուստ
✔️ Անվտանգություն
✔️ Կայուն աշխատանք ցանկացած պայմաններում
2․ Համաշխարհային ճանաչում և մրցանակներ
Solis-ը չորս տարի անընդմեջ ստացել է Top Brand PV հեղինակավոր մրցանակը, որը վկայում է ինչպես արտադրանքի բարձր որակի, այնպես էլ հաճախորդների վստահության մասին։
3․ Ներկայություն ամբողջ աշխարհում
Solis-ի ինվերտերները տեղադրված են աշխարհի ավելի քան 100 երկրներում՝ արդյունաբերական հզոր կայանների, ինչպես նաև խոշոր ընկերությունների ու տնային տնտեսությունների համար տեղադրված։ JP Morgan Bank, Bank of America և բազմաթիվ այլ հեղինակավոր ընկերություններ վստահել են հենց Solis-ին։
4․ Որակ և անվտանգություն՝ միջազգային ստանդարտներով
Solis-ի արտադրանքը հավաստագրված է համաշխարհային ստանդարտներով՝
․ UL, IEC, TUV, CE, SGS
․ ISO9001, ISO14001, OHSAS18001
5․ Հաճախորդների սպասարկում և տեխնիկական աջակցություն
Solis-ն ունի համաշխարհային սպասարկման ցանց՝
․Արագ արձագանք
․Տեխնիկական աջակցություն
6․ Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվություն
Solis-ը խթանում է կանաչ էներգիայի տարածումը՝ նպաստելով CO₂ արտանետումների էական կրճատմանը։
Solis-ը՝ Հայաստանում
Shtigen-ը Solis-ի հետ արդեն մի քանի տարի է՝ ունի գործընկերային հարաբերություններ՝ առաջարկելով տարբեր հզորությունների և կիրառության ինվերտերներ՝ հարմարեցված տեղական շուկայի պահանջներին։
Այսօր ընկերությունն առաջարկում է նաև սմարթ ինվերտերներ, որոնք ապահովում են բարձր արդյունավետություն, կայունություն և խելացի կառավարում՝ արևային կայանների համար։