Արևային ջրատաքացուցիչ արտադրող SunRain առաջատար ընկերության պատմությունը ձգվում է տասնամյակներ, և այժմ այն ոլորտի խոշորագույն արտադրողներից է։ SunRain-ն արտադրում է մի շարք սարքեր, սակայն ապրանքանիշի այցեքարտն արևային ջրատաքացուցիչներն են։
Ընկերությունը հիմնադրվել է Չինաստանում՝ շեշտը դնելով արևային ջրատաքացուցիչների արտադրության վրա։ Հիմնադրումից մի քանի տարի անց սկսում է ոչ միայն չինական շուկայում սպառել իր արտադրանքը, այլև զգալի քանակ նաև արտահանել։ Ի տարբերություն ջրատաքացուցիչներ արտադրող շատ ընկերությունների, որոնք այլ ընկերություններից են ձեռք բերում ԱՋՏ-ների վակուումային խողովակները, SunRain-ը հենց ինքն է արտադրում դրանք՝ ըստ այդմ բացառելով անորակ կամ խոտանված խողովակների օգտագործումը։
Ընկերությունն այնուհետև ստեղծում է աշխարհում նմանը չունեցող լաբորատորիա։
SunRain-ը ծանրակշիռ քայլեր է կատարել նաև կրթական ոլորտում. կորպորատիվ համալսարան է հիմնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում` նպաստելով որակավորված մասնագետների պատրաստմանը։
SunRain-ի արտադրած ջրատաքացուցիչներնունեն մի շարք առավելություններ՝
✓ Վակուումային խողովակների արդյունավետություն
SunRain-ի ALN/SSALN-CU ծածկույթը թույլ է տալիս արևի ճառագայթման կլանող ցուցանիշը հասցնել 94%-ի: Մինչդեռ սովորական վակուումային խողովակների ծածկույթի կլանող ցուցանիշը 92% է։
✓ Որակյալ 304 տեսակի պողպատից բաք
SunRain-ը կիրառում է 0,5մմ հաստությամբ 304 տեսակի պողպատ, որը պարունակում է ավելի քիչ ածխածին և ավելի շատ նիկել ու քրոմ, ինչն ավելացնում է և՛ ամրությունը, և՛ հակակոռոզիոն հատկությունները։
✓ Ավտոմատ հոսքագիծ
SunRain-ն ունի ավտոմատ հոսքագիծ, ինչը թույլ է տալիս իրականացնել որակի խիստ վերահսկողություն։
✓Աշխատանք —𝟑𝟎°С ցրտի պայմաններում
𝐒𝐮𝐧𝐑𝐚𝐢𝐧 արևային ջրատաքացուցիչներն աշխատում են մինչև -𝟑𝟎°С ցրտի պայմաններում։ Ավելին՝ այստեղ։
Shtigen-ը սպառողին առաջարկում է հենց այս բրենդի ջրատաքացուցիչներ։