𝐒𝐮𝐧𝐑𝐚𝐢𝐧 արևային ջրատաքացուցիչներն աշխատում են մինչև -𝟑𝟎°С ցրտի պայմաններում։ Ինչի՞ շնորհիվ է սա ապահովվում․
💧ԲԱՔԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ․ ջրատաքացուցչի բաքը ջերմամեկուսացված է 𝟓սմ հաստության պոլիուրետանով, ինչը թույլ չի տալիս, որ ջուրը սառչի։
💧ՎԱԿՈՒՈՒՄԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐ․ խողովակները բաղկացած են ապակու երկու շերտից, որոնց արանքում վակուում է։ Հենց վակուումի շնորհիվ (անկախ արտաքին պայմաններից) խողովակի ջուրը պահում է տաքությունը։ Վակուումային խողովակում ջրի սառչելու հավանականությունը զրո է։
💧ԱՐՏԱՔԻՆ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ․ արտաքին խողովակները ջերմամեկուսացվում են հատուկ տեխնոլոգիայով։
💧ՏԱՔԱՑՆՈՂ ԼԱՐ․ ցուրտ ամիսներին, երբ վտանգ կա, որ արտաքին խողովակները կսառչեն, միացվում է հատուկ տաքացնող լարը։ Այն կանխում է խողովակների սառեցումը։ Ավելին՝ այստեղ։
💧ՏԱՔԱՑՆՈՂ ՏԵՆ․ տևական մռայլ եղանակին, երբ արև չկա, միացվում է բաքի ներսում տեղադրված տենը, ինչի արդյունքում ջուրը կրկին տաքանում է։ Ավելին՝ այստեղ։
Այս առանձնահատկությունների շնորհիվ ջրատաքացուցիչը տարվա բոլոր եղանակներին տաք ջուր է մատակարարում։
Չպետք է նաև մոռանալ ամենակարևորի մասին․ արևային ջրատքացուցչի անխափան աշխատանքը հնարավոր է միայն սարքի ճիշտ շահագործման արդյունքում։ Թե ինչպես ճիշտ շահագործել սարքը՝ այստեղ։
Արևային ջրատաքացուցչի աշխատանքը նկարագրող տեսանյութն էլ այստեղ: