1․ Ամեն օր ամբողջ աշխարհում տեղադրվում է 100,000 արևային վահանակ

Արևային կայան տեղադրելու պահանջարկն օրեցօր աճում է, և ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններն ամեն օր տեղադրում են 100 հազար վահանակ, որը մոտավորապես հավասար է 1000 ֆուտբոլային դաշտի չափ տարածքի։

 

2․ Ինքանթիռ և օդանավակայան, որոնք աշխատում են արևով

2016 թ․ շվեյցարացի հետախույզներ Անդրե Բորշբերգը և Բերտրան Պիկարդը Աբու Դաբիից շուրջերկրյա ճամփորդություն կատարեցին արևային էներգիայով աշխատող ինքնաթիռով։ Նրանք Solar Impulse 2 անվամբ ինքնաթիռով բարեհաջող թռիչք ու թեթև վայրէջք կատարեցին՝ ապացուցելով, որ արևի էներգիան այդ ոլորտում էլ է արդյունավետ։
Հնդկաստանի «Կոչինի» միջազգային օդանավակայանն էլ աշխարհում առաջին օդանավակայանն է, որն ամբողջությամբ անցել է վերականգնվող էներգետիկայի։ 46,000 արևային վահանակները գրեթե մեկ տասնամյակ ապահովում են օդանավակայանի էներգետիկ առումով անկախ աշխատանքը։ Ի դեպ, օդանավակայանի արևային համակարգն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, քան հասցնում է սպառել:

 

3. «Կանաչ» Սահարա

Աշխարհում խոշորագույն արևային կայաններից մեկը՝ Noor Complex-ը, գտնվում է Սահարա անապատում (Մարոկկոյի տարածքում)։ 580 ՄՎտ հզորությամբ այս կայանը էլեկտրաէներգիայով է ապահովում ավելի քան մեկ միլիոն մարդու։ Ի դեպ, Մարոկկոյի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս լավագույնս օգտագործել արևի էներգիան, և այն աշխարհում վերականգնվող էներգիայի առաջատար երկրների շարքում է։

4․ Լաս Վեգասը՝ արևային քաղաք

Լույսերի քաղաք Լաս Վեգասը մեկ տարի է՝ ամբողջությամբ անցում է կատարել արևային էներգետիկայի։ Ըստ այդմ՝ քաղաքի խնայողությունը տարեկան կազմում է 5 մլն դոլար։ Աշխարհի ժամանցային մայրաքաղաքում արևային քաղաքականություն են վարում 2008 թվականից։ Նախորդ տարի կառուցվեց 100 ՄՎտ հզորությամբ արևային ֆերմա՝ Boulder Solar 1-ը, որը 140 շենքերի, քաղաքի փողոցների, զբոսայգիների և այլ օբյեկտների լուսավորմանկ հիմնական աղբյուրն է։

 

5. Արևային էներգետիկան Անտարկտիդայում

Արևային տեխնոլոգիաներն օգտագործվում են ամենուր՝ անգամ Անտարկտիդայում։ Այստեղ արևային սարքերը հիմնականում կիրառում են հետազոտական կայաններն էներգիայիվ սնելու համար։

6․ Արևային նորաձևություն

Հանրահայտ Tommy Hilfiger-ը շարժական լիցքավորիչը դարձրել է հագուստի ու դիզայնի ինքնատիպ բաղադրիչ: Համագործակցելով արևային սարքեր արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի հետ՝ հագուստի բրենդը թողարկել է արևային բաճկոններ թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց համար։ Շնորհիվ բաճկոնների վրա ամրացված փոքրիկ արևային վահանակների՝ դրանք դրսում կրելիս կարող եք միացնել էլեկտրական փոքրիկ սարքեր, օրինակ, հեռախոս։

Շարունակելի․․․