KSTAR All in One-ը կոմպակտ, հիբրիդային փոխակերպիչ է՝ համալրված 𝐂𝐀𝐓𝐋 𝐋𝐢𝐅𝐞𝐏𝐨𝟒 լիթիումային մարտկոցով։ Էներգիայի պահպանման այս համակարգն աշխատում է ինչպես արևային կայանին միացված, այնպես էլ սնուցվելով էլեկտրական ցանցից:

Առավելությունները՝

  • անվտանգության ԵՌԱՍՏԻՃԱՆ պաշտպանություն
  • խելացի և հեշտ կառավարման համակարգ
  • նվազագույն սպասարկում
  • արտակարգ իրավիճակներում առաջին անհրաժեշտության սարքավորումների սնուցման հնարավորություն:

Յուրահատուկ դիզայնի և մոդուլային կառուցվածքի շնորհիվ համակարգը հիանալի ինտեգրվում է տան ինտերիերին` զբաղեցնելով ընդամենը 𝟎․𝟏𝟓 քմ տարածք։

Համակարգն ունի IP65 պաշտպանություն, ինչը ենթադրում է առավելագույն պաշտպանություն ջրից, փոշուց և հարվածից։ Այն կարելի է տեղադրել ինչպես փակ, այնպես էլ բացօթյա տարածքում:

Հիբրիդային կայանի փոխակերպիչի հզորությունը 5 կՎտ է, որի բազային մարտկոցը կարողանում է կուտակել 5,1 կՎտժ էլեկտրաէներգիա։ Ըստ պահանջի՝ կարելի է մարտկոցներն ավելացնել մինչև 10,2 կՎտժ և 20,4 կՎտժ։

Հիբրիդային այս մոդելներն աշխատում են CATL LiFePo4 լիթիումային մարտկոցով, որն ունի մինչև 10,000 անգամ աշխատանքային ցիկլի (cell cycles) հնարավորություն։