Հայաստանում Neta ավտոբրենդի միակ ու բացառիկ ներկայացուցիչ Andron ընկերությունը հյուրընկալել էր չինական էլեկտրամոբիլներ արտադրող առաջատար ընկերության ղեկավար կազմին՝ փոխտնօրեն Վանգ Չեն Ջիի գլխավորությամբ։ Եռօրյա այցի ընթացքում Չինաստանից ժամանած հյուրերը, Shtigen Group-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելելով բազմաթիվ պատմամշակութային վայրեր, անձամբ ծանոթացան Հայաստանին, մեր երկրի տեխնոլոգիական հնարավորություններին, հայ-չինական համատեղ նախագծերին ու ավանդույթներին։
Հայ-չինական գործարար արդյունավետ կապերի մասին խոսելիս՝ Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս ուղղությամբ այժմ լուրջ աշխատանք են կատարում չինական ավտոարտադրողները, որոնք քայլ առ քայլ նվաճում են համաշխարհային շուկան։ Shtigen-ն էլ արդեն 10 տարուց ավելի համագործակցում է չինական տարբեր արտադրողների հետ՝ մշտապես նախապատվություն տալով կանաչ տեխնոլոգիաներին։
Կոնկրետ Neta-ի հետ համագործակցում է 2019-2020 թ․-ից և ընդլայնելով համագործակցությունը՝ տարածվում է արդեն տարածաշրջանի այլ երկրներ։ «Հայ-չինական համագործակցության ձեռքբերումներն ակնհայտ են նաև էլեկտրական տրանսպորտի ոլորտում, որտեղ Չինաստանը մեծ առաջընթաց է ապրում: Միջազգային ցուցահանդեսներ այցելելով և համեմատելով՝ հասկանում ես, որ չինական ավոարտադրությունը ոչ միան չի զիջում, օրինակ, գերմանականին, ամերիկյանին կամ ճապոնականին, այլև շատ ավելի մրցունակ է։ Չինական բիզնեսն, առհասարակ, բավականին լուրջ առաջընթաց է ապրում աշխարհում։ Հայ գործարարները վաղուց գիտակցել են այդ հեռանկարը, և եթե ուշադրություն դարձնենք փոխադարձ առևտրի տեմպերին, թվերն ամեն ինչ կասեն խոսքերի փոխարեն: Մեր ընկերությունների խմբի պարագայում ուզում եմ հատկապես շեշտադրել հայ-չինական հարաբերությունների տնտեսական համագործակցության տարրը: Shtigen-ը 2012 թ.-ից համագործակցում է Չինաստանի հետ, ունենք վստահելի փոխադարձ հարաբերություններ և ձևավորված լավ ավանդույթներ: Այս առումով մենք զարգացման էլ ավելի մեծ պոտենցիալ ենք տեսնում»:
Չինաստանից ժամանած պատվիրակությունը հայաստանյան այցի ընթացքում հյուրընկալվել է նաև Հայ-չինական բարեկամության դպրոցում, որտեղ աշակերտները հյուրերին դիմավորել են չինարեն հատուկ ողջույնի խոսքով և համերգային ծրագրով։ Դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանի և ուսուցիչների ուղեկցությամբ Shtigen-ի ներկայացուցիչներն ու չին պատվիրակները շրջել են դպրոցում, ծանոթացել հայ-չինական բարեկամությունը հավաստող լավագույն կրթական օրինակին։ Shtigen-ը չի բացառում, որ հենց այս օրինակը հիմք ընդունելով՝ հնարավոր է դպրոցի հետ հետագա համագործակցություն։
Բացի այդ, քանի որ Հայաստանը ավտոոբիլաշինության ավանդույթներ ունեղոցող երկիր է, չին գործընկերները Shtigen—ի ուղեկցությամբ եղել են նաև «Ինժեներական քաղաքում», որտեղ ծանոթացել են հայկական «Երազ» ավտոեքենայի մոդելին։
Ի դեպ, «Երազի» անվանումն է հիմք է դարձել Andron ընկերության՝ «Լիցքավորի՛ր երազանքներդ» (Charge your dreams) կարգախոսի համար։