Այսօր կարևոր օր է յուրաքանչյուրիս համար, քանի որ մեր երեխաներին՝ Հայաստանի Հանրապետության ապագան կերտող մեր կրտսեր քաղաքացիներին ճանապարհում ենք դպրոց։ Մի վայր, որտեղ նրանք պետք է անցկացնեն իրենց կյանքի վճռորոշ տարիները։ Եվ որպեսզի այդ ճանապարհի մեկնարկը տպավորիչ լինի, 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧 𝐆𝐫𝐨𝐮𝐩-ը Երևանի 𝐍:𝟏𝟒𝟎, 𝐍:𝟖𝟎 և 𝐍:𝟏𝟐𝟏 դպրոցների առաջին դասարանցիների համար խորհրդանշական նվերներ էր պատրաստել՝ պայուսակներ, արևապաշտպան գլխարկներ և դասասենյակների համար նախատեսված ժամացույցներ։
(Պայուսակները կարել են առողջական խնդիրներով երեխաների մայրիկները, որոնք աշխատում են Eco bag_withme ընկերությունում)։