Երևանի մանկավարժական համալսարանի տանիքին տեղադրված այս ֆոտովոլտային կայանը շահագործման է հանձնվել նախորդ տարվա չորրորդ եռամսյակում։ Արևային կայանը, ըստ նախնական հաշվարկների, պետք է տարեկան արտադրեր 𝟏𝟑𝟕 հազար կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք էր տարեկան մոտ 𝟔,𝟓 միլիոն ՀՀ դրամին։ Էլեկտրաէներգիայի վերջին՝ փետրվարյան թանկացումներից հետո նույն քանակի էլեկտրաէներգիան կարժենա արդեն մոտ 𝟕,𝟑 մլն ՀՀ դրամ։
Արդյունքում նախագծի պարզ հետգնումը 𝟒,𝟕 տարուց, միայն էլեկտրաէներգիայի մեկանգամյա բարձրացման հետևանքով, կնվազի մինչև 𝟒,𝟐 տարին։ Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի շարունակական թանկացման չնվազող ռիսկը և ֆոտովոլտային կայանների երկարակեցությունը (𝟑-𝟒 տասնամյակ)՝ կարելի է կանխատեսել, որ հետգնման ժամանակահատվածը ապագայում ևս կունենա նվազման միտում։