Փոքր, բայց ՀԶՈՐ։ «Շտիգեն»-ը ներկայացնում է նոր և արդիական շարժական արևային կայան
8 Հոկտեմբերի, 2020
Նախագծված և մոնտաժված է Հայաստանում
«ՇԱԿ 2»-ը ամբողջությամբ նախագծվել և մոնտաժվել է «Շտիգեն» ընկերության կողմից և նախատեսված է լիովին հոսանքազուրկ տարածքներում էլեկտրականության ապահովման համար։ Հաշվի առնելով երկրում տիրող ռազմական իրավիճակը և արցախյան ճակատում էլեկտրաէներգիայի խնդիրը՝ «Շտիգեն» ընկերության ինժեներական թիմը մշակեց փոքր արևային կայան, որը կծառայի ոչ մեծ հզորությամբ սարքերի լիքցքավորմանը։ Հաշվի առնելով տեխնոլոգիայի անհրաժեշտությունն ու կարևորությունն այս պահին՝ ընկերության ղեկավարությունը որոշել է սարքի բլոկ սխեման և մոնտաժման ամբողջ ընթացը բաց ներկայացնել հետաքրքրվող կողմերին, որպեսզի ցանկացած մասնագետ կարողանա ինքնուրույն հավաքել նմանատիպ սարք երկրի բոլոր անկյուններում։
Վստահ ենք, որ մեր ազգի համար այս ծանր շրջանում սարքը կծառայի իր բուն նպատակին, իսկ խաղաղ պայմաններում հիմքը կդառան շատ ավելի հզոր նորարարությունների և հայ ինժեներական մտքի զարթոնքի։
50 Վտ հզորությունը կարող է պահել 12,5-18 ժամ՝ կախված կուտակիչների լիցքավորման աստիճանից
Քաշը – 60 կգ
Չափսերը – 1.65մ x 0.99մ x 0.3մ
Շահագործման կանոններ
Այս կանոնների պահպանումը միտված է համակարգի առավել արդյունավետ և անխափան աշխատանքը ապահովելու վրա
Սպառվող երկարատև առավելագույն հզորությունը չպետք է գերազանցի 300Վտ, կարճատև /մինչև 1 րոպե/ սպառվող հզորությունը չպետք է գերազանցի 400Վտ
Համակարգի տեղադիրքը այնպես ընտրել, որպեսզի անձրևի դեպքում բացառվի ջրի ներթափանցումը ինվերտորի և վարդակների մեջ
Օգտագործման ընթացքում հետևել կոնտրոլլերի վրա մարտկոցի լիցքավորվածության աստիճանին: Եթե այն 25%-ի կարգի է ապա ծախսվող հզորությունը հնարավորինս նվազեցնել
Պարբերաբար մաքրել վահանակը խոնավ շորով՝ միայն վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին
Կուտակիչ մարտկոցի լիովին լիցքաթափման դեպքում /օրինակ գիշերվա ընթացքում/՝ առավոտյան խորհուրդ է տրվում սպառումը հասցնել նվազագույնի, այնպես, որ ակտիվ սպառումը սկսվի միայն մարտկոցների 50% լիցքավորվելուց հետո
Եթե 220Վ-ից սպառում չկա, ապա անջատել ինվերտորը, քանի որ այն միշտ հոսանք է սպառում՝ անկախ նրանից, թե 220Վ-ից սպառում կա, թե ոչ:
Lրակազմ, որն անհրաժեշտ է սարքը ստանալու համար․
Անվանում
Չափ
Քանակ
Չ/մ
ֆվ վահանակ
270W
1
հատ
արևային կոնտրոլլեր
12V/24V/20А
1
հատ
ինվերտոր DC24V to AC230V
500W
1
հատ
կուտակիչ մարտկոց
12V 12Ah
8
հատ
վարդակ ներկառուցվող
2
հատ
վարդակի տուփ
2
հատ
խրոց
1
հատ
հոսանքի մալուխ պղնձե միաժիլ
2×1.5
5
մ
կոռոբ
25×25
1
հատ
օրգանական ապակի
6մմ
0,4
մ²
ալյումինե անկյունակ
50x50x3
6,8
մ
ալյումինե անկյունակ
20x30x3
2
մ
հեղյուս
8×30
20
հատ
մանեկ
8մմ
20
հատ
տափօղակ
8մմ
20
հատ
հեղյուս
6×30
20
հատ
մանեկ
6մմ
20
հատ
Ստորև ներկայացված է նաև սարքի բլոկ-սխեման․
ՊԲ-ի համար «Շտիգեն»-ի կողմից նախագծված և մոնտաժված շարժական արևային կայանն արդեն սահմանին է՝ մեր զինվորների կողքին, և ծառայում է իր նպատակին։