Մեկ արևային ոչ ճնշումային ջրատաքացուցիչը սեփականատիրոջ համար ամսական խնայում է մինչև 12․000 դրամ, իսկ նախկինում էլեկտրաէներգիայով ջուրը տաքացնելու դեպքում՝ մինչև 30․000 դրամ։
Համակցելի է արդեն տեղադրված ջրատաքացման համակարգերի հետ և ունի ներկառուցված էլեկտրական տեն՝ ոչ արևային օրերին տաք ջրի անդադար մատակարարումը ապահովելու համար։ Շատ պարզ է կիրառման մեջ։ Բացի խնայողություններից՝ հանդիսանում է կենսամակարդակի բարձրացման գործուն միջոց չգազաֆիկացված համայնքների ներկայացուցիչների համար։
Ոչ ճնշումային ջրատաքացուցիչներում ջուրը տաքանում է վակուումային խողովակների մեջ և պարզ կոնվեկցիոն մեխանիզմի հաշվին բարձրանում վերև՝ բաքի մեջ։ Վակուումային խողովակները բաքի հետ միասնական են ու տեղադրվում են կտուրին։ Ջուրը սպառման կետ է հասնում առանց ճնշումի՝ ինքնահոս։ Համակարգերն ապահովում է կենցաղային տաք ջուր 12 ամսվա կտրվածքով (ամռանը մինչև եռման ջերմաստիճանի, ձմռանը՝ միջինում 45°-55°), ավելի քան 20 տարի շարունակ։ Համակարգը կենսունակ է մինչև -30° աստիճանին ՝ ըստ Ցելսիուսի։ Լողավազանի տաքցման և տան ջեռուցման նպատակով չեն կիրառվում։
Կիրառությունը։ Հարմար են առանձնատների, փոքր ու միջին ձեռնարկությունների համար։
Առավելություն։ Շատ պարզ են շահագորման մեջ և մատչելի։ Ներկա ֆինանսական գործիքների կիրառմամբ՝ վարկի ամսական մարումն ավելի քիչ է, քան ամսական խնայողությունը։
Թերություն։ Մեկ խողովակի վնասվելիս համակարգի աշխատանքը կանգնում է մինչև դրա փոխարինումը։
«Շտիգեն»-ը հայտարարում է ԱԿՑԻԱ ամբողջ օգոստոս ամսվա համար։ Գնեք հիմա, վճարեք միայն երրորդ ամսից՝ խնայելով առաջին 2 ամիսների գումարը։
Մյուս երկու ջրատաքացուցչի սեփականատերերի խոսքով իրենք, մինչև արևային լուծման անցնելը, ջուրը տաքացնում էին էլեկտաէներգիայով։