«Շտիգեն»-ը աշխատանքի է հրավիրում երիտասարդ ու խոստումնալից կադրերի։ Մենք փնտրում ենք տեխնիկական սպասարկման մասնագետների։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Տեխնիկական խնդիրների, անսարքությունների և խափանումների ախտորոշում և վերացում,
• Խորհրդատվություն` սարքերի ճիշտ շահագործման հետ կապված,
• Ժամանակին և մանրամասն սպասարկման հաշվետվությունների կազմում,
• Փաստաթղթային աշխատանքների իրականացում՝ ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան
• Համագործակցություն տեխնիկական թիմի հետ և տեղեկատվության փոխանցում ընկերության տարբեր բաժինների միջև,
• Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան առաջարկությունների / լուծումների մշակում,
• Հաճախորդների հետ դրական հարաբերությունների հաստատում։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սանտեխնիկայի և սպասարկման բնագավառում,
• Թերությունների շտկման, թեստավորման, վերանորոգման և տեխնիկակակն սպասարկման կարողություններ,
• Ճկուն և փոփոխվող աշխատանքային գրաֆիկին հարմարվելու կարողություն,
• Սեփական մեքենայի առկայություն,
• Բարձրության վրա՝ կտուրին, աշխատելու պատրաստակամություն։
Աշխատավարձը՝ ըստ կարողությունների և աճի մեծ միտումով։ Աշխատանքը՝ լրիվ դրույք։
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 30․04․2020 թ․