Պ․ Սևակի տուն-թանգարան․ արևային մեր հերթական կանգառը Զանգակատուն համայնքում է
3 Հոկտեմբերի, 2019
Պարույր Սևակի տուն-թանգարանը Shtigen-ի տեղադրած 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի շնորհիվ հնարավորություն ունի այցելուներ ընդունել ամբողջ տարվա ընթացքում:
Եկե՛ք ուղևորվենք Զանգակատուն, որտեղ և գտնվում է մեծ բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանը։ Մշակութային այս հաստատությունը հնարավորություն ունի այցելուների ընդունել ամբողջ տարվա ընթացքում՝ շնորհրիվ Shtigen-ի տեղադրած 15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի։ Այն ապահովում է թանգարանի գործունեության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան։
‟
Թանգարանի տարեկան խնայողությունը կկազմի 1,1 մլն դրամ՝ շնորհիվ արևային կայանի։
Կայանի տարեկան արտադրությունը միջինում 24.500 կՎտ*ժ էլեկտրաէներգիա է, ինչը բավարար է տարվա բոլոր ամիսներին թանգարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Մինչ կայանի տեղադրումը թանգարանը գործում էր տարվա միայն 7 ամիսների ընթացքում։
Հ․ Գ․ Թանգարանը գտնվում է Պ․ Սևակի ծննդավայրում՝ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում։ 2019թ․ սեպտեմբերի 29-ին, այստեղ մեծ շուքով նշվեց գյուղի 190-ամյակը, որը համընկել էր ևս մեկ կարևոր իրադարձության՝ մեծանուն բանաստեղծի հոբելյանական 95-ամյակի հետ։ Տոնախմբությանը մասնակցում էր նաև Shtigen-ի թիմը։
Միջոցառման սկզբում Պ. Սևակի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծի թոռ Սևակ Ղազարյանը համառոտ ներկայացրեց Զանգակատուն համայնքի հիմնադրման պատմությունը։ Ելույթ ունեցան նաև «Կարին» երգի-պարի համույթը և «Պոեզիայի թատրոն» թատերական խումբը։ Համայնքի բնակիչները համեղ հյուրասիրություն էին կազմակերպել ավանդական կերակրատեսակներով։