Ջերմային պոմպ | Օդ-ջուր տիպի ջեռուցման համակարգեր

Ջերմային պոմպեր՝ ջեռուցման և հովացման համար

Շտիգենն առաջարկում է գերժամանակակից օդ-ջուր տիպի ջերմային պոմպեր, որոնք այսօր հանդիսանում են ջեռուցման ամենաարդյունավետ այլընտրանքը։ Սարքը կորզում է էներգիան անմիջապես շրջակա միջավայրից և ջերմափոխանակչի միջոցով տրանսֆորմացնում այն՝ ապահովելով Ձեր բնակարանի ջեռուցումը, հովացումն ու տաք ջրամատակարարումը։

Ջերմային պոմպի աշխատանք

Ջերմային պոմպի աշխատանքի հիմքում թերմոդինամիկական գործընթացներն են։ Նույնիսկ երբ դրսում -10°C է, համակարգը վերցնում է օդում առկա ջերմային էներգիան՝ հասցնելով այն մինչև -35°C։ Այս ջերմաստիճանային տարբերության հիման վրա գեներացված էներգիան փոխանցվում է ջրին՝ տաքացնելով այն մինչև 35°C-40°C։ Ստացված էներգիան իդեալական է ֆանկոյլների կամ «տաք հատակի» համակարգերի համար։

COP. Էներգաարդյունավետության գործակից
— COP 4. 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց Դուք ստանում եք մինչև 4 կՎտժ և ավել ջերմային էներգիա։
— Կայունություն. Նույնիսկ ծայրահեղ պայմաններում (օրինակ՝ դրսում -15°C), համակարգը պահպանում է բարձր արդյունավետություն՝ ապահովելով COP 2.5:

Տեխնիկական բնութագրեր

— Համակարգի ճկունություն. Լիարժեք աշխատանք միաֆազ և եռաֆազ ցանցերում։
— Էներգախնայողություն. 150 քմ տարածքի ջեռուցման/հովացման համար առավելագույն էլեկտրական ծախսը կազմում է ընդամենը 4.5-5 կՎտ։
— Հզորություն. Մինչև 25 կՎտ ջերմային հզորություն՝ ամենաբարդ կլիմայական պայմանների համար։