Ցանցին միացված էլեկտրակայաններ

Սեփական սպառման համար տեղադրված այս Ֆոտովոլտային կայանները չեն հարկվում, լիցենզիայի կարիք չունեն։ Կուտակիչ մարտկոցներ չեն տեղադրվում, որի հաշվին կայանի վրա կատարված ներդրումը զգալի մատչելի է դառնում։

Ընտանիքի կողմից սպառվող էլեկտրաէներգիան արտադրվում է տան կտուրին տեղադրված արևային էլեկտրակայանի կողմից։

Ցանցին միացված կայանի աշխատանքը

Ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ թույլատրելի է տեղադրել մինչև 150 կՎտ դրվածքային հզորության ցանցին միացված կայան (իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը 500 կՎտ է)։ Սեփական կարիքների համար տեղադրված այս ֆոտովոլտային կայաններում կուտակչի գործառույթը իրականացնում է ազգային ցանցը («Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ը կամ «Արցախ Էներգո»-ն), որին միացված է էլեկտրակայանը։

Երբ տանը էլեկտրաէներգիայի սպառումն ավելին է, քան արտադրությունը, ցանցը մատակարարում է պակասուրդային էլեկտրաէներգիան։ Եթե արտադրությունը գերակշռում է սպառումը, ավելցուկային էլեկտրաէներգիան փոխանցում է ցանցեր՝ հետագայում նույնքան էլեկտրաէներգիա անվճար ստանալու պայմանով։ Փոխհոսքերը կարգավորվում են Net Metering-ի մեխանիզմի միջոցով։ Տան էլեկտահամակարգում կատարվող միակ փոփոխությունը սովորական գիշեր-ցերեկ հաշվիչը երկկողմանի հաշվիչով փոխարինումն է։

Առավելություն։ պահանջում են նվազագույն ներդրում և սպասարկում, երկարակյաց են

Թերություն։ ցանցերում հոսանքազրկման դեպքում կայանը էլեկտրաէներգիա չի գեներացնում։