Սեփական սպառման համար տեղադրված այս Ֆոտովոլտային կայանները չեն հարկվում, լիցենզիայի կարիք չունեն։ Կուտակիչ մարտկոցներ չեն տեղադրվում, որի հաշվին տեղադրումը կայանի վրա կատարված ներդրումը զգալի մատչելի է դառնում։
Ընտանիքի կողմից սպառվող էլեկտրաէներգիան արտադադրվում է տան կտուրին տեղադրված արևային էլեկտրակայանի կողմից։
Ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ թույլատրելի է տեղադրել մինչև 150 կՎտ դրվածքային հզորության ցանցին միացված կայան (իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը 500 կՎտ է)։ Սեփական կարիքների համար տեղադրված այս ֆոտովոլտային կայաններում կուտակչի գործառույթը իրականացնում է ազգային ցանցը («Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ը կամ «Արցախ Էներգո»-ն), որին միացված է էլեկտրակայանը։ Երբ տանը էլեկտրաէներգիայի սպառումն ավելին է, քան արտադրությունը, ցանցը մատակարարում է պակասուրդային էլեկտրաէներգիան։ Եթե արտադրությունը գերակշռում է սպառումը, ավելցուկային էլեկտրաէներգիան փոխանցում է ցանցեր՝ հետագայում նույնքան էլեկտրաէներգիա անվճար ստանալու պայմանով։ Փոխհոսքերը կարգավորվում են Net Metering-ի մեխանիզմի միջոցով։ Տան էլեկտահամակարգում կատարվող միակ փոփոխությունը սովորական գիշեր-ցերեկ հաշվիչը երկկողմանի հաշվիչով փոխարինումն է։
Առավելություն։ պահանջում են նվազագույն ներդրում և սպասարկում, երկարակյաց են
Թերություն։ ցանցերում հոսանքազրկման դեպքում կայանը էլեկտրաէներգիա չի գեներացնում։
«Շտիգեն» և «Ռենդերֆորեսթ» ընկերությունների համագործակցության արդյունքում հնարավոր եղավ կյանքի կոչել «կանաչ շենք» նախագիծը, որը թույլ է տալիս նվազագույն վնաս հասցնելով շրջակա միջավայրին։ Հավելենք, որ արևային էլեկտրակայանի շնորհիվ չարտազատված ածխաթթու գազի ծավալը կկազմի տարեկան 6,6 տոննա։
Այս կայանը կարտադրի ավելի քան 11000 կՎտ ժ էլեկտրաէներգիա տարեկան, զերծ կպահի մինչև 5 տ ածխաթթու գազի արտանետումից շրջակա միջավայր: Կայանը նաև կապահովի մոտ կես միլիոն դրամի խնայողություն տարեկան:
Եվս մեկ ֆոտովոլտային կայան, այս անգամ՝ Կոտայքի մարզի գյուղական համայնքներից մեկում՝ «Շտիգեն»-ի ամենապահանջկոտ…
«Կռունկ» ձկնաբուծարանում ևս իրականացվեց արդյունաբերական նշանակության արևային գերխոշոր համակարգի տեղադրում։