Համակցված Արևային Ճնշումային Արևային Ջրատաքացուցիչ - Shtigen

Ճնշումային համակցված ջրատաքացուցիչ

Մեկ արևային ճնշումային ջրատաքացուցիչը տարեկան խնայում է մինչև 140․000 դրամ, իսկ նախկինում էլեկտրաէներգիայով ջուրը տաքացնելու դեպքում՝ ավելի քան 350․000 դրամ։ Ի տարբերություն ոչ ճնշումային համակցված ջրատաքացուցիչների՝ ճնշումային համակցված ջրատաքացուցիչները պահանջում են ավելի քիչ սպասարկում։

Համակցելի են արդեն տեղադրված ջրատաքացման համակարգերի հետ և ունեն ներկառուցված էլեկտրական տեն՝ ոչ արևային օրերին տաք ջրի անդադար մատակարարումը ապահովելու համար։

Արևային ճնշումային համակցված ջրատաքացուցչի աշխատանքը

Չնայած արտաքին նմանությանը՝ ճնշումային պարզ ջրատաքացուցիչները ոչ ճնշումայիններից ունեն սկզբունքային տարբերություններ։ Ջուրը սպառման կետ է հասնում ճնշումով։ Վակուումային խողովակներում ջուր չի լցվում։ Խողովակների մեջ առկա է պղնձե ձող, որն էլ բարձրացնում է բաքի ջրի ջերմաստիճանը։ Երկու համակարգերը նման են նրանով, որ վակուումային խողովակները բաքի հետ միասնական են ու տեղադրվում են կտուրին։ Համակարգերն ապահովում է կենցաղային տաք ջուր 12 ամսվա կտրվածքով (ամռանը մինչև եռման ջերմաստիճանի, ձմռանը՝ միջինում 45-55°С), ավելի քան 20 տարի շարունակ։ Համակարգերը կենսունակ են մինչև -30°С աստիճանի դեպքում։ Լողավազանի ջեռուցում չեն իրականացնում։

Կիրառությունը։ Հարմար են առանձնատների, փոքր ու միջին ձեռնարկությունների համար։

Առավելություն։ Մեկ խողովակի շարքից դուրս գալը չի կասեցնում ամբողջ համակարգի աշխատանքը։

Թերություն։ Ի տարբերություն անճնշում տարբերակների՝ ճնշումովները շահագործելուն զուգահեռ լիցքավորվում են սառը ջրով։ Հետևաբար տաք ջրի օգտագործմանը զուգահեռ բաքի մնացած ջուրը հովանում է։