Ցանցին միացված կայաններ

Սեփական սպառման համար տեղադրված այս ֆոտովոլտային կայանները․

-չեն հարկվում, լիցենզիայի կարիք չունեն
-կուտակիչ մարտկոցներ չեն տեղադրվում

Արդյունքում, տեղադրումը զգալի մատչելի է դառնում։

Բիզնեսի կողմից սպառվող էլեկտրաէներգիան արտադադրվում է իր իսկ շինության կտուրին կամ հարակից հողակտորին տեղադրված արևային էլեկտրակայանի կողմից։

Ցանցին միացված կայանի աշխատանքը

Իրավաբանական անձանց համար օրենսդրությամբ թույլատրվում է տեղադրել մինչև 500 կՎտ դրվածքային հզորության ցանցին միացված կայան (ֆիզիկական անձանց համար այդ սահմանաչափը 150 կՎտ է)։ Սեփական սպառման համար տեղադրված այս ֆոտովոլտային կայաններում կուտակչի գործառույթը իրականացնում է ազգային ցանցը («Հայաստանի Էլեկտրական Ցանցեր»-ը կամ «Արցախ Էներգո»-ն), որին միացված է էլեկտրակայանը։ Երբ սպառումն ավելին է, քան արտադրությունը, ցանցը մտակարարում է պակասուրդային էլեկտրաէներգիան։ Եթե արտադրությունը գերակշռում է սպառումը, ավելցուկային էլեկտրաէներգիան փոխանցում է ցանցեր՝ հետագայում նույնքան էլեկտրաէներգիա անվճար ստանալու պայմանով։ Փոխհոսքերը կարգավորվում են Net Metering-ի մեխանիզմի և հատուկ՝ երկկողմանի հաշվիչի տեղադրման միջոցով։

Առավելություն։ պահանջում են նվազագույն ներդրում և սպասարկում, երկարակյաց են

Թերություն։ ցանցերում հոսանքազրկման դեպքում կայանը էլեկտրաէներգիա չի գեներացնում։