Անջատ ոչ ճնշումային Շտիգեն արևային ջրատաքացուցիչ - Shtigen

Անջատ ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչ

Արևային անճնշում ջրատաքացման համակարգերը տեղադրվում են տաք ջրի ստացման ծախսերը կրճատելու նպատակով։ Յուրաքանչյուր հաճախորդի համար նախագծվում է անհատական կայան՝ հաշվի առնելով սպառման կետերի քանակը, ջրի ծախսը, կիրառվող ջրի ջերմաստիճանը, ինչպես նաև այլ գործոններ։

Ոչ ճնշումային արևային այս համակարգերը համակցվում են գործող ջրատաքացման համակարգերի հետ։ Արդյունքում գազի կամ էլեկտրական կաթսաները աշխատում են միայն անհրաժեշտության դեպքում։ Գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է։

Անճնշում ջրատաքացման համակարգի աշխատանքը

Այս համակարգերում վակուումային խողովակները տեղադրվում են կտուրին, իսկ բաքը, որում հավաքվում է տաք ջրի գերակշիռ մասը՝ շինության մեջ գտնվող կաթսայատանը։ Ջուրը սպառման կետ է հասնում ինքնահոս։ Կարող է տաքացնել ցանկացած մեծության լողավազան։ Նման համակարգերով գարնանն ու աշնանը հնարավոր է իրականացնել մասնակի ջեռուցում, երբ ամռանը տաք ջրի ծախսը մի քանի անգամ գերազանցում է այլ սեզոնների ծախսը։

Կիրառությունը։ հարմար է տաք ջրի խոշոր սպառողների՝ գործարանների, սննդի կետերի, հյուրանոցների, սպորտային համալիրների, որոշ դեպքերում նաև լողավազան ունեցող առանձնատների համար

Առավելություն։ քիչ ծախսատար է՝ ի տարբերություն ճնշումային ջրատաքացման համակարգի

Թերություն։ մեկ խողովակի վնասվելիս համակարգի աշխատանքը կանգնում է մինչև դրա փոխարինումը։

Իրականացված նախագծեր

Արևային ջրատաքացուցիչ Ծաղկաձորի Ռիպա հյուրանոցում

Ծաղկաձորում ավելանում է արևային էներգիայի առավելություններից օգտվող հյուրանոցների թիվը:

28 Օգոստոսի, 2015
Արևային ջրատաքացուցիչ Ալվա հյուրանոցում

Արևային էներգիան հասավ ևս մեկ հյուրանոց Հայաստանում՝ Ալվա հյուրանոցը որոշեց անցնել ավելի արդյունավետ և խնայող ջրատաքացման համակարգին:

15 Նոյեմբերի, 2015