Առաջարկում ենք օդ-ջուր տիպի ջերմային պոմպ, որը դրսի օդից կորզում է էներգիա, այն ջերմափոխանակչի միջոցով փոխանցում է ջրին, որն էլ տաքացնում է ջեռուցվող տարածքը։
Ջեռուցման և հովացման գերժամանակակից խնայող միջոց է, որը, ի հաշիվ մի միջավայրից մյուս միջավայր ջերմության փոխանցման, 1 միավոր էլկտրաէներգիայից ստանում է մինչև 5 միավոր էներգիա։
Դրսի ջերմաստիճանը -10°C է․ ջերմային պոմպը վերցնելու է դրսի -10°-ի օդը, կորզելու է դրանից ջերմային էներգիա՝ հասցնելով դրա ջերմությունը, օրինակ, մինչև -35°։ Այդ տարբերության հիման վրա գոյացած էներգիան տալու է ջրին՝ այն տաքացնելով, օրինակ, 35°-40°։ Տաքացված ջուրը օգտագործվելու է Ֆան Քոյլ տեսակի «ռադիատորներ»-ի կողմից։
1կՎտժ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց կարելի է ստանալ մինչև 4 և ավել կՎտժ ջերմային էներգիա։ Այս առավելությունը կոչվում է COP (Coefficient Of Performance), որը նշված պարագայում կազմում է COP=4. Ինչքան փոքր է դրսի օդի և ներսի ջրի ջերմաստիճանների տարբերությունը, այդքան մեծ է COP. Սովորաբար դրսի -15° ջերմաստիճանի և ներսի 40° ջրի դեպքում COP=2.5։
-Աշխատում է միաֆազ և եռաֆազ համակարգերում,
-Առավելագույն ծախսվող էլեկտրական հզորությունը՝ մոտ 4․5-5 կՎտ 150քմ տարածքի համար,
-Ջերմային հզորությունը՝ 25 կՎտ