Solar Գեներատոր - Shtigen

Solar Գեներատոր

Հոսանքի հուսալի աղբյուր արշավների, բացօթյա միջոցառումների կամ պարզապես էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների ժամանակ։ Արևային գեներատորը էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր է։ Այս կոմպակտ սարքն օգտագործում է արևի ուժը՝ մաքուր էներգիա ապահովելու համար․ նրանով հնարավոր է հեռախոս ու նոութբուք լիցքավորել, սրճեփ, լամպ և այլ էլեկտրական սարքեր միացնել:


Առավելությունները՝

• Թեթև ու կոմպակտ
• անաղմուկ
• շարժական
• վնասակար նյութեր չի արտազատում
• լիցքավորվում 𝟐 եղանակով՝ արևային էներգիայով և էլեկտրական ցանցից։

Արևային գեներատորը բաղկացած է
• արևային ծալվող ֆոտովոլտային վահանակ (100, 300 կամ 400 Վտ հզորությամբ)
• լիթիումային մարտկոց

Shtigen-ն առաջարկում է մարտկոցի՝ 𝟓𝟓𝟎 Վտժ, 𝟏𝟏𝟎𝟎 Վտժ, 𝟐𝟐𝟎𝟎 Վտժ, 𝟑𝟖𝟎𝟎Վտժ և 𝟓𝟏𝟎𝟎 Վտժ տարողունակությամբ մոդելները։
Մարտկոցների կյանքի ցիկլը (life cycle) ավելի քան 1000 անգամ է։