Այո, հնարավոր է : Մենք խորհուրդ ենք տալիս տեղադրել ոչ ճնշումային արևային ջրատաքացուցիչները շենքերի վերևի երեք հարկերի բնակիչներին՝ խողովակներում ջերմային բարձր կորուստներից խուսափելու համար: Պատշգամբի ճնշումային մոդելները կարելի է տեղադրել բազմաբնակարան շենքի ցանկացած հարկում: Արևային էլեկտրակայանները կարելի է տեղադրել շենքի տանիքին ցանկացած հարկի բնակիչների համար: Նշենք, որ բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրում անելիս անհրաժեշտ է տանիքի հասանելիությունը և համասեփականատերերի համաձայնությունը: