Հունվարին Կալավանում ջրի ջերմաստիճանը կազմել է +70-ից +80 աստիճան ըստ Ցելսիուսի
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության հեռավոր գյուղերից մեկում՝ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում «Շտիգեն Էներգետիկ համակարգեր» ընկերության կողմից տեղադրված արևային ջրատաքացուցիչները։ Այս ջրատաքացուցիչները ձեռք են բերվել «Լաս Վեգասի հայ-ամերիկյան մշակութային հասարակություն» շահույթ չհետապնդող ընկերության ֆինանսավորմամբ և Kalavan – Time Land-ի հիմնադիր-տնօրեն Ռոբերտ Ղուկասյանի գործուն աջակցությամբ:
‟
Shtigen ջրատաքացուցիչները տեղադրվել են համայնքի ընտանիքների և թոշակառուների համար, ովքեր նախկինում ջուրը տաքացնում էին ձմռանը՝ փայտի վառարաններով, գազի բալոնով, ամռանը՝ հոսանքով, ինչը մի քանի անգամ ավելացնում էր կոմունալ ծախսերը:
Հունվար ամսին, ցերեկային ժամերին, ինչպես նշեցին Կալավանի բնակիչները, արևային ջրատաքացուցիչներում ջրի ջերմաստիճանը կազմել է +70-ից +80 աստիճան ըստ Ցելսիուսի։
Հիշեցնենք, որ Կալավան համայնքը գազաֆիկացված չէ: Արևային ջրատաքացուցիչները հնարավորություն կտան տաք ջուր ունենալու առանց որևէ ծախսի: Բացի այդ, ջրատաքացուցիչները լիովին անվտանգ են բնապահպանական տեսանկյունից։