Գանձակի համայնքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 2018թ․ ապրիլի վերջին «Շտիգեն» ընկերության կողմից հանձնվել է շահագործման արևային կայան, որի դրվածքային հզորությունը 10 կՎտ է։ Արևային կայանը բաղկացած է մոնոկրիստալային տիպի վահանակներից և 2 հատ 5 կՎտ հզորությամբ KStar փոխակերպիչներից (ինվերտերներից) (հիշեցնենք, որ «Շտիգեն» ընկերությունը KStar ինվերտերների էքսկլյուզիվ ներկայացուցիչն է տարածաշրջանում)։