Սյունիքի մարզի մարզկենտրոնում գտնվող «Կապան Մոլ» առևտրի կենտրոնը ևս անցավ արևային ժամանակակից տեխնոլոգիաների։ Առևտրի կենտրոնում տեղադրված արևային էլեկտրակայանը բաղկացած է 258 հատ 330Վտ հզորությամբ պոլիիկրիստալ տիպի վահանակներից: Կայանի դրվածքային հզորությունը 85 կՎտ է:
‟
Կապան Մոլ-ին պատկանող ֆոտովոլտային կայանը տարեկան կարտադրի մոտ 128 հազար կՎտ*ժ էլեկտրաէներգիա, որի միջոցով տարեկան կխնայվի ավելի քան 5,4 մլն ՀՀ դրամ:
Շրջակա միջավայր ածխաթթու գազի արտանետումների ծավալը կկրճատվի 56,7 տոննայով: Արևային համակարգերի կիրառությունների ոլորտները բազմազան են և բազմաբնույթ։ Արևային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից են օգտվում ձկնաբուծարանները, հավաբուծարանները, մոլերը, հանրային սննդի կետերը, հյուրանոցները, գազալցակայանները, պաշտպանության և անվտանգության ոլորտները և մի շարք այլ ոլորտներ։