«Ար դելիկատես» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունն էլեկտրաէներգիա է ստանում 𝐒𝐡𝐭𝐢𝐠𝐞𝐧-ի տեղադրած 𝟐𝟒𝟎 կՎտ հզորությամբ կայանից։ Արդեն 𝟏,𝟓 տարի է՝ կայանն անխափան աշխատում է՝ նախատեսվածից ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրելով։

Արտադրամասի տանիքը բավական փոքր էր նման մեծ կայան տեղադրելու համար, հետևաբար Shtigen-ի մասնագետների առջև խնդիր դրվեց գտնել արդյունավետ լուծում։ Ի վերջո, տարածքը ռացիոնալ օգտագործելուց զատ, վահանակների մի մասն էլ ամրացվեց այնպես, որ թե՛ տարածք խնայվի, թե՛ ֆունկցիոնալությունը մեծանա․ արդյունքում՝ որոշ հատվածներում վահանակները նաև ծածկի դեր են կատարում։
Կայանի համար օգտագործվել է 480 Վտ հզորությամբ 582 հատ Hyundai Solar Shingled վահանակ, որոնց ընդհանուր արտադրողականությունը կազմում է 279,36 ԿՎտ։
Այս արևային կայանի շնորհիվ շրջակա միջավայր տարեկան չարտազատված ածխաթթու գազի ծավալը կազմում է ավելի քան 150 տոննա։