Երևանում գործող «Պլատինիում Սթոուն» արտադրամասում քարերը կտրում են անդադար աշխատող մեքենաները։ Սա հսկայածավալ էլեկտրաէներգիա պահանջող գործընթաց է, քանի որ բարձր հզորությամբ սարքերն աշխատում են ժամերով՝ գրեթե առանց դադարի։
Արտադրամասի 24/7 ռեժիմով աշխատանքը պատշաճ կազմակերպելու և էլեկտրաէներգիայի ծախսը զգալի կրճատելու նպատակով արտադրամասի ղեկավարությունը դիմեց մեզ։
2024թ․ տեղադրեցինք 176․09 կՎտ հզորությամբ արևային կայան, որը արտադրամասին տարեկան ապահովում է 257 965 կՎտԺ էլեկտրաէներգիայով։
Կայանի տարեկան խնայողությունը կազմում է 13․ 5 մլն դրամ։