«Անտարես» տպարանում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է 70,2 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։ Տեղադրվել են պոլիկրիստալային տիպի 270Վտ հզորությամբ վահանակներ և արևային սարքավորումների շուկայում աշխարհի առաջատներից KStar ընկերության եռաֆազ փոխակերպիչներ։Նշենք նաև, որ «Շտիգեն»-ը հանդիսանում է KStar ընկերության բացառիկ ներկայացուցիչը տարածաշրջանում։ Արևային էլեկտրակայանը տարեկան կարտադրի միջինում 111․620 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, որի միջոցով տպարանի տարեկան խնայողությունները կկազմեն միջինում 4,7 մլն դրամ։ Հավելենք նաև, որ կայանի ֆինանսավորումը իրականացվել է «Ամերիաբանկ»-ի կողմից, որը իրավաբանական անձանց համար ունի հատուկ առաջարկ՝ 20% CashBack։