Առավելությունները
Արևային գեներատորը լիովին ինքնաբավ սարք է։ Ի տարբերություն ավանդական գեներատորների, որոնք ծավալուն են և աղմկոտ` սրանք թեթև են ու գործնականում անաղմուկ. այն աշխատեցնելիս՝ չեք անհանգստացնի ձեր ճամբարականներին կամ հարևաններին: Այս շարժական սարքը կարելի է հեշտությամբ տեղափոխել և տեղադրել այնտեղ, որտեղ հարկավոր է՝ լինի հեռավոր ճամբարում, թե ձեր սեփական բակում։ Բացի այդ, սրանք շրջակա միջավայր վնասակար արտանետումներ չեն արտազատում։
Այն կարող է լիցքավորվել 𝟐 եղանակով՝
✅ արևային էներգիայով
✅էլեկտրական ցանցից։
Ինչի՞ց է բաղկացած արևային գեներատորը
արևային ծալվող ֆոտովոլտային վահանակ (100, 300 կամ 400 Վտ հզորությամբ)
լիթիումային մարտկոց (Shtigen-ն առաջարկում է մարտկոցի՝ 𝟓𝟓𝟎 Վտժ, 𝟏𝟏𝟎𝟎 Վտժ, 𝟐𝟐𝟎𝟎 Վտժ, 𝟑𝟖𝟎𝟎Վտժ և 𝟓𝟏𝟎𝟎 Վտժ տարողունակությամբ մոդելները)։ Մարտկոցների կյանքի ցիկլը (life cycle) ավելի քան 1000 անգամ է։

Ինչպե՞ս օգտագործել
▪️ Գեներատորից որևէ սարք լիցքավորելու համար միացնել AC կոճակը, հակառակ դեպքում՝ անջատել այն,
▪️ մարտկոցը լիցքավորելու համար տեղադրել արևային վահանակն արևի ուղիղ ճառագայթների տակ և միացնել գեներատորին,
▪️ գեներատորը տեղադրել վահանակի հետնամասում կամ ստվերի տակ,
▪️ լիցքավորելու համար միացնել PS կոճակը,
▪️ ցանկալի է լիցքավորման աստիճանը 15 %-ից չիջեցնել։
Ի դեպ, կախված արևի ճառագայթների ինտենսիվությունից՝ լիցքավորման արդյունավետությունը տարբեր կլինի:

Ի՞նչ քաշ ունեն գեներատորները
550 ՎտԺ մարտկոցը 5․6 կգ+ 100 Վտ արևային վահանակը՝ 3․8 կգ
1100 ՎտԺ մարտկոցը 8․8 կգ+ 100 Վ արևային վահանակը՝ 3․8 կգ
2200 ՎտԺ մարտկոցը 13կգ + 100 Վ արևային վահանակը՝ 3․8 կգ։
Գեներատորի ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ։