Շատ հաճախ մարդիկ սարքերի հզորությունը նույնացնում են արևային համակարգի (ֆոտովոլտային կայանի) հզորության հետ։ Իրականում դրանց մեջ կա տարբերություն։ Արևային համակարգի հզորությունը գրագետ է անվանել դրվածքային հզորություն։ Ինչո՞վ է «դրվածքային հզորությունը» տարբերվում «հզորությունից»։ Եթե օրինակ Ձեր տան թեյնիկը, արդուկը կամ որևէ այլ էլեկտրական սարքի հզորությունը 2 կՎտ է, ապա նշանակում է, որ այն 1 ժամում ծախսում է 2 կՎտ*ժ էլեկտրաէներգիա։
‟
Իսկ, եթե դուք ունեք տեղադրված արևային համակարգ 2 կՎտ դրվածքային հզորությամբ, այն ամեն հաջորդ պահին՝ կախված արևի ինտենսիվությունից, ամպամածության ու մառախլապատության աստիճանից և այլ բնական երևույթներից, կարտադրի տարբեր քանակի էլեկտրաէներգիա։
«Շտիգեն»-ի տեղադրած փոխակերպչի էկրանին (դիսփլեյի) կամ Ձեր սմարթֆոնի համապատասխան հավելվածի միջոցով Դուք կտեսնեք հաճախ 2 կՎտ ժ-ից տարբեր թիվ։
Այդ իսկ պատճառով ճիշտ է խոսել արևային էլեկտրակայանի տարեկան արտադրողականության մասին, որը 2 կՎտ-ի դեպքում կտատանվի 3000-ից 3400 կՎտ*ժ էլեկտրաէներգիայի շրջանակներում (Հայաստանի տարբեր շրջաններում 1 կՎտ դրվածքային հզորությունը արտադրում է 1500-1700 կՎտ*ժ էներգիա տարեկան)։ Արևի ինտենսիվությունը տարբեր տարածաշրջաններում տարբեր է, ինչպես օրինակ, մեր հարևան Վրաստանում 1200-1300կՎտ*ժ, Ավտսրալիայում 1880-1900կՎտ*ժ, Գերմանիայում 990 կՎտ*ժ։ Ինքներդ էլ կարող եք տեսնել, թե ինչպես է փոխվում արևի ինտենսիվությունը համաշխարհային ինտերակտիվ քարտեզով: