Միջոցառման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց և գործարկվեց Հայաստանում նմանը չունեցող, «Շտիգեն»-ի ինժեներական թիմի վերջին գլուխգործոցը՝ շարժական արևային հիբրիդային էլեկտրակայանը, որը կարող է գործածվել ցանկացած վայրում, անգամ այնտեղ, որտեղ էլեկտրասնուցումը լիովին բացակայում է։
Հուլիսի 22-ին մեկնարկած տարվա ամենասպասված միջոցառումներից մեկի՝ Sevan Startup Summit 2018-ի ընթացքում սկսնակ ձեռներեցները հնարավորություն ստացան հանդիպելու ներդրողների, փորձառու ձեռներեցների, ներկայացնելու իրենց բիզնես մոդելներն ու նախագծերը, լսելու կարծիքներ ու դասախոսություններ, մրցելու միմյանց հետ։ «Շտիգեն»-ը, լինելով առաջատար տեխնոլոգիական ընկերություն, մասնակցել է «Սևան Ստարտափ Սամիթ»-ին մի քանի ուղղություններով.
‟
Առաջին հերթին, հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը, «Շտիգեն»-ը «Սևան Ստարտափ Սամիթ»-ին տրամադրեց արևի ճառագայթներից արտադրված էլեկտրաէներգիա։
Էլեկտրաէներգիան գեներացվեց շարժական արևային նորարարարական էլեկտրակայանով։ Միջոցառման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց և գործարկվեց Հայաստանում նմանը չունեցող, «Շտիգեն»-ի ինժեներական թիմի վերջին գլուխգործոցը՝ շարժական արևային հիբրիդային էլեկտրակայանը, որը կարող է գործածվել ցանկացած վայրում, անգամ այնտեղ, որտեղ էլեկտրասնուցումը լիովին բացակայում է, սակայն կա մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի կարիք։
Հուլիսի 22-29-ը «Շտիգեն»-ի թիմը բոլոր ցանկացողներին ներկայացրեցին արևային էներգետիկայի նրբությունները, ինչպես նաև ցուցադրեցին, թե ինչպես է աշխատում շարժական հիբրիդային արևային կայանը։ Հուլիսի 26-ին Սևան Ստարտափ Սամիթի շրջանակներում վերականգնվող էներգետիկայի փորձագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու դոցենտ, «Շտիգեն» ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը խարույկի շուրջ զրույցի ընթացքում ներկայացրեց արևային էներգետիկայի ոլորտի տեսլականը Հայաստանում։ Խոսեց նաև այն մասին, թե ինչպես է հիմնադրվել «Շտիգեն» ընկերությունը, ինչ դժվարությունների միջով է անցել, ինչ հաղթանակներ է գրանցել և թե ինչպես բարձր տեխնոլոգիաները կարող են նպաստել արևային էներգետիկայի զարգացմանը։ Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Final Battle-ի երրորդ տեղը զբաղեցրած Sense2Beat-ը «Շտիգեն»-ի կողմից ստացավ $2,000 մրցանակ։