Ծաղկաձորում ավելանում է արևային էներգիայի առավելություններից օգտվող հյուրանոցների թիվը:
Այս անգամ մենք տեղադրեցինք անջատ ճնշումային արևային ջրատաքացուցիչ Ծաղկաձորի Ռիպա հյուրանոցում:
‟
Համակարգը բաղկացած է 425 ջերմային խողովակներից, անխափան մատակարարում է տաք ջուր և ապահովում է տարեկան շուրջ 1.3 մլն ՀՀ դրամ խնայողություն ջրատաքացման համար նախկինում օգտագործվող գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման հաշվին: