Արտադրական սարքավորումներ, կտրող ու կարի մեքենաներ, արդուկներ․․․ 𝐌𝐞𝐥𝐚𝐧𝐭𝐞-ի աշխատանքային արդյունավետությունն ուղիղ կապ ունի էլեկտրաէներգիայի հետ։ 2002 թ․ հայկական տրիկոտաժի շուկա մուտք գործած ձեռնարկության տարեկան ծախսերում էլեկտրաէներգիայի համար վճարը պատկառելի մաս էր կազմում։ Որպեսզի կրճատվեն այդ ծախսերն ու ֆինանսական միջոցներն ուղղվեն բիզնեսի զարգացմանը, ձեռնարկությունը որոշեց անցում կատարել կանաչ էներգետիկայի։